Բժշկական դիմակների և ախտահանող միջոցների գների կտրուկ աճ չի լինի. ՏՄՊՊՀ

ԱԱնուշ Մուրադյան

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հետ կապված՝ կտրուկ աճել է բժշկական դիմակների պահանջարկը: Կան անհատներ, որոնք, առիթից օգտվելով, List.am-ում են դիմակներ առաջարկում՝ հատը 200-300 դրամով, լրագրողներին տեղեկացրել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Անհատները ՏՄՊՊՀ-ի վերահսկողությունից դուրս են, հետևաբար նրանց դեմ կառույցը չի կարող միջոցներ իրականացնել, տեղեկացնում է ՏՄՊՊՀ ղեկավարը և կոչ է անում չդիմել չարաշահումների, ու հավաստում է, որ դիմակներ ներկրող խոշոր տնտեսվարողները աշխատում են մեծացնել ներկրման ծավալները և գնային կտրուկ փոփոխությունների չգնալ:

Ախտահանող միջոցների պահանջարկը նույնպես բարձրացել է: Հատկապես շաբաթ-կիրակի օրերին: Տեղական երեք արտադրողների համար պահանջարկի կտրուկ աճն անսպասելի էր: Այժմ իրավիճակը փոխվում է: Արտադրանքի ծավալները կմեծանան, սակայն գների կտրուկ բարձրացում չի լինի,- համոզված է Գեղամ Գևորգյանը: ՏՄՊՊՀ ղեկավարը ևս մեկ անգամ կոչ է անում տնտեսվարողներին՝ չարաշահումներից խուսափել, արհեստական դեֆիցիտ չստեղծել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում