ՏՏ ընկերությունները կարող են մասնակցել Լոնդոնյան EXPO-ին

ԼԼիլիթ Հարությունյան

Microsoft-ի, Google-ի, Amazon-ի և մյուս աշխարհահռչակ անունների կողքին լոնդոնյան EXPO-ին կհնչի նաև Հայաստան անունը: Մեր երկիրը մարտի 17-ից 18-ը Լոնդոնում միասնական տաղավարով կմասնակցի AI & Big data EXPO ցուցահանդեսին, ինչը հնարավոր է դարձել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շնորհիվ:

Պատվիրակության կազմում ընդգրկված ընկերությունները հեղինակավոր այս ցուցահանդեսին  Հայաստանը կներկայացնեն  Armenia միասնական տաղավարով։ Հայաստանյան ընկերություններին, այսպիսով,  հնարավորություն է ընձեռվում միասնական տաղավարի շրջանակներում ներկայացնել իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները, ձեռք բերել նոր գործընկերներ, ընդլայնել իրացման ու գործակցության շուկաները:

Ի դեպ, ցուցահանդեսին մասնակցելու հայտ ներկայացրած և ընտրված  ընկերությունների ներկայացուցիչների գիշերակացն ու տաղավարում ներկայացվածությունը նույնպես կհոգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ 

Դիտեք նաև տեսանյութը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում