Հակառակորդը կրակել է Տավուշի մարտական դիրքերի ուղղությամբ. հայ զինծառայող է վիրավորվել

ԱԱրևիկ Աբելյան

Երեկ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,-  գրել է նա:

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հակառակորդը կրակել է Կոթիի ուղղությամբ, վնասների մասին նա չհայտնեց: 

Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանն էլ փոխանցեց, որ գյուղի մոտ գտնվող մարտական հենակետերի ուղղությամբ կրակոցները շարունակվել են նաև այսօր առավոտյան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում