272 հայտ՝ սպանդանոց կառուցելու համար

ՎՎահե Կոստանդյան

վարչապետի հայտարարությունը՝ 8 տարի մարման ժամկետով, 11 տոկոս տոկոսադրույքով, որից 7 տոկոսը՝ պետական աջակցությամբ սուբսիդավորվող սպանդանոցներ կառուցելու համար վարկավորման վերաբերյալ, հետաքրքրել է մսի շուկայի գործարարներին: Ընդամենը երկու շաբաթում Սննդի անվտանգության տեսչական մարմինը սպանդանոց կառուցելու 272 հայտ է ստացել, մինչդեռ երկու տարի շարունակ կառույցը հայտարարում ու հորդորում էր, որ սպանդանոցային մորթը պարտադիր է լինելու, սակայն քիչ հայտեր էին ստացվում:

Անուշ Հարությունյան, ՍԱՏՄ տեղեկատվության բաժնի ղեկավար.- Երբ որ մենք վերջին երկու տարվա ընթացքում զբաղվում էինք սպանդանոցների կառուցման, սպանդանոցների գործարկման սխեմաներով, էլի կաին դիմողներ, բայց երբ հայտարարվեց պետական աջակցության մասին, բնականաբար, հետաքրքրությունը մեծացավ: Այո, մենք սպասում էինք, որ այսպիսի արդյունք կարող է արձանագրվել:

272-ից 33-ը դիմել է շարժական սպանդանոց շահագործելու համար: Այս պահին մոդուլային՝ թեթև շինանյութերով երկու սպանդանոց արդեն կառուցվում է: 272 սպանդանոց Հայաստանին իհարկե պետք չէ: Հայտերը դեռ կուսումնասիրեն էկոնոմիկայի նախարարությունում:

Անուշ Հարությունյան.- Ուսումնասիրություններով յուրաքանչյուր մարզ պահանջարկ ունի առնվազն յոթ սպանդանոցի: Վայոց ձորի մարզը՝ ավելի քիչ:

Դրանց թիվն առավելագույնը յուրաքանչյուր մարզում կարող է հասնել 10-ի՝ կախված բնակավայրերի հեռավորությունից: Թեև Արարատի մարզը անասնապահական չի համարվում, սակայն հայտերի զգալի մասը ստացվել են հենց Արարատից: Պետական աջակցությունը հետաքրքրել է մսի շուկայի ձեռներեցներին:

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում