Խորհրդարանը նիստն սկսել է մեր ըմբիշներին շնորհավորելով

ԳԳայանե Թամամյան

Աժ-ն այսօր քառօրյայի աշխատանքն սկսել է Եվրոպայի առաջնությանը մասնակցած մեր ըմբիշներին շնորհավորելով:

Հիշեցնենք, որ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեր օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշայինների եզրափակիչում Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոզ Կախելաշվիլիին հաղթեց 7:1 հաշվով: «Սպիտակ արջը» դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն։

Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 26-ամյա Գևորգ Ղարիբյանն էլ հաղթեց երիտասարդների աշխարհի եռակի չեմպիոն թուրք Քերեմ Քամալին: Ղարիբյանն այդպիսով պահպանեց Եվրոպայի չեմպիոնի իր տիտղոսը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում