Տնտեսական հրաշք. ինչպես է Հայաստանը գերազանցել Ռուսաստանին

ՎՎահե Դավթյան

Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2019-ին կազմել է մոտ 8 տոկոս: Հայաստանի «տնտեսական հրաշքին» է անդրադարձել Gazeta.ru պարբերականը: Հրապարակման համաձայն՝ Ռուսաստանի տնտեսությունը 2019-ին խորհրդանշական աճ է գրանցել՝ ընդամենը 1.3 տոկոս, իսկ Ռուսաստանից առավել շատ կախում ունեցող Բելառուսում այն ընդամենը 1.2 տոկոս է: ԵԱՏՄ մյուս անդամ երկրները, որոնք այնքան էլ լավ ինտեգրված չեն Ռուսաստանին, ունեցել են տարեկան մինչև 8 տոկոս տնտեսական աճ:

ԵԱՏՄ անդամ երկրներն ամփոփել են իրենց տնտեսական վիճակի նախնական արդյունքները: Որևէ երկիր վնաս չի արձանագրել: Եվրասիական հնգյակը՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը, աճ են գրանցել, բայց ՀՆԱ-ի աճով առաջատարը Հայաստանն է: 2019-ի առաջին ինն ամիսների արդյունքների համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7.5 տոկոս՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Սա ամենածանրակշիռ արդյունքն է ոչ միայն եվրասիական երկրների շարքում: Հայաստանը կարող է դառնալ լավագույնը սևծովյան տարածաշրջանում, որը ներառում է Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան, Մոլդովան, Ուկրաինան և այլ երկրներ:

Այսօր Հայաստանում իրականացվող բոլոր այն դրական քայլերը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարը, բիզնեսի համար խաղի ըմբռնելի կանոնների ստեղծումը, թափանցիկ բանկային համակարգը, այս ամենը դրական են ազդում ներդրողների ծրագրերի վրա: Այս մասին հայտնում է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինը:

Ինչի՞ հաշվին է տեղի ունեցել «հայկական տնտեսական հրաշքը»: Տպավորիչ հաջողություններ արդյունաբերության կամ առևտրի ոլորտներում տեղի չեն ունեցել: Իսկ շինարարության ոլորտում աճը նույնիսկ դանդաղել է մինչև 4.5 տոկոս, էներգահամալիրում՝ մինչև 2.7 տոկոս:

Առաջընթացն ապահովել է տնտեսությունը մաքրելու և ազատականացնելու իշխանությունների և հանրության ցանկությունը: 2018-ին Հայաստանը վերապրել է քաղաքական ճգնաժամ: Նոր խորհրդարանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստեղծել են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և կազմակերպել պաշտոնյաների եկամուտների ու ծախսերի իրական վերահսկում:

Կոռուպցիոն 346 սխեմայի բացահայտման արդյունքում բյուջե է վերադարձվել 105 մլն դոլար: Սա յոթ անգամ ավելի է վերջին 11 տարվա արդյունքների համեմատ:

Հայաստանի բյուջեի 3 մլրդ դոլարից 1 միլիարդը գողացվել էր, ևս մոտ 900 մլն դոլարը հարկերի տեսքով չէր հասնում բյուջե: Իշխանափոխությունից հետո ստվերային տնտեսության նվազման միտում է նկատվում, թեպետ այն դեռևս զգալի է՝ մոտ 20 տոկոս: Եկամուտների՝ ստվերից դուրս գալու հաշվին հարկային եկամուտներն անցյալ տարի աճել են 43.6 տոկոսով՝ 2017-ի համեմատ, և 20 տոկոսով՝ 2018-ի համեմատ:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում