Մարտին Սկորսեզեին ոգեշնչած մեծ հայը

ՄՄարի Կոստանյան

Ամերիկացի հանրահայտ կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն պատմել է իր պատանեկության տարիներից մի դրվագ, երբ Նյու Յորքում ներկա է եղել կինոյի հայազգի պրոֆեսոր Հայկ Մանուկյանի դասախոսությանը:

Rolex հատուկ նախագծի շրջանակում Սկորսեզեն հիշատակել է Նյու Յորքի համալսարանում կայացած մասնագիտության ընտրության օրը: Այդ օրն ունկնդրած պրոֆեսոր Հայկ Մանուկյանի դասախոսությունը մեծ տպավորություն է գործել նրա վրա:

«Նա մոտ մեկ ժամ այնպիսի կրքով ու էներգիայով էր պատմում կինոյի և այն մասին, թե ինչպես ինքնարտահայտվել տեսողական կերպարների շնորհիվ ու պատմություններ պատմել նկարներով, ինչպես նաև կինոյի պատմության զարգացման մասին... Ես երբեք չեմ լսել, որ որևէ մեկն այդպիսի կրքով խոսի: Ինչ-որ առումով ես դարձել եմ պաշտամունքի մաս ու ասել. «Սա այն տեղն է, որտեղ ես ուզում եմ լինել: Ես ցանկանում եմ նրա մոտ սովորել: Նրա անունը Հայկ Մանուկյան էր»:

Ռեժիսորի խոսքով՝ Նյու Յորքի համալսարանում կինոյի դասախոս Հայկ Մանուկյանը նրան ոգեշնչել է կինոյի ասպարեզում նոր գիտելիքներ ձեռք բերելու հարցում ու նրան մշտապես առաջ մղել մասնագիտական զարգացման գործում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում