Տեղեկություն չունեմ, թե ինչքանո՛վ է տեղի ունեցածն առնչվում մեզ. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար

ՎՎարդուհի Բալյան

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում, որը գտնվում է «Էրեբունի պլազայի» 6-րդ հարկում, կրակոցների ժամանակ աշխատակիցներ չեն եղել, նրանք ընդմիջման են գնացել և չեն կարողացել վերադառնալ, քանի որ շենքն արդեն ոստիկանները շրջափակել էին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Ինչքանո՞վ է այս ամենն առնչվում մեզ՝ չգիտեմ, կգերադասեմ տեղեկություններն ամբողջացնել և հետո խոսել: Եթե պարզվի՝ առնչվում է մեզ, հայտարարություն կտարածեմ, կմեկնաբեմ, այս պահին որևէ պաշտոնական տեղեկություն չունեմ»,- ընդգծեց նա: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում