Վարչապետը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը

ՎՎարդան Հովսեփյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամ: Շրջայցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը Կառավարության ղեկավարին է ներկայացրել CARD-ի գործունեությունը, հիմնադրամի տարբեր բաժինների աշխատանքները:

Այնուհետև խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին ու դրանց արդյունքներին: Նշվել է, որ հիմնադրամի խումբն իր մեջ ներառում է գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացված 6 կազմակերպություններ և գյուղատնտեսական սպասարկման 19 կենտրոններ։

Տեղեկացվել է, որ CARD-ը զբաղվում է գյուղատնտեսական զարգացման ծրագրերի իրականացմամբ, որոնք հիմնականում ուղղված են անասնաբուծության, կաթի արտադրության և վերամշակման զարգացմանը, գինեգործությանը, մեխանիզացման ծառայությունների, բանջարաբուծության և պտղաբուծության զարգացմանը, ինչպես նաև ջերմատնային արտադրությանը։ Վերջին նախաձեռնություններից են խոզաբուծության, այծաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերը:

CARD հիմնադրամը համակարգում է նաև ՀՀ-ում գործող 19 գյուղատնտեսական սպասարկման կենտրոնները, որոնք ստեղծված են մարզերում բարձրորակ գյուղատնտեսական ներդրանքները, ծառայությունները, գիտելիքն ու տեղեկատվությունն ավելի հասանելի դարձնելու համար։ Կենտրոններն ըստ տեղայնության մասնագիտացված են հետևյալ ուղղություններով՝ անասնաբուծություն և անասնաբուժություն, խոզաբուծություն, գինեգործություն և խաղողագործություն, ջերմոցային արտադրություն, բաց գրունտի բանջարաբուծություն, պտղաբուծություն, մանր եղջերավոր կենդանիների անասնաբուծություն: Կենտրոնները գյուղացիներին տրամադրում են նաև ժամանակակից գյուղատնտեսության համար անհրաժեշտ գիտելիքներ և խորհրդատվություն: Այս ընթացքում կենտրոնների գործունեության արդյունքում վերապատրաստվել է 250 մասնագետ:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ու գյուղոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման առումով կարևորել գիտելիքների տարածումը, վերը նշված կենտրոնների ընդլայնման ուղղությամբ հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները: Կառավարության ղեկավարն էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանին հանձնարարել է ժամանակակից գյուղատնտեսության կազմակերպման համար անհրաժեշտ գիտելիքների տարածման ուղղությամբ շարունակել համագործակցությունը հիմնադրամի հետ և ներկայացնել հիմնադրամում առկա գիտելիքների զանգվածային տարածման համապատասխան ծրագիր՝ այն համատեղ կյանքի կոչելու նպատակով:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում