«Դալմա գարդեն մոլի» ցնցումն արտաքին միջամտության հետևանք է. ԱԻՆ

Ցնցում կա, բայց ոչ թե բնական, այլ արտաքին միջամտության հետևանք. սա ԱԻՆ-ի տեսակետն է, որի աշխատակիցներն այսօր երեկոյան պիտի ավարտեին «Դալմա գարդեն մոլում» իրենց ուսումնասիրությունները:

Արտառոց ցնցումների պատճառը փորձում են գտնել չափիչ սարքերով: Ինժեներ սեյսմոլոգները փորձում են համոզվել, որ ամբողջ վիբրացիան գալիս է հիմնականում օդորակիչների համակարգից, որոնք տեղադրված են տանիքում՝ մոտ 10 հատ: 

Սեյսմոլոգները խնդրել են տրամադրել նաև օդորակիչների փաստաթղթերը, որպեսզի հաշվարկեն հզորությունը և աշխատանքի հաճախականությունը:

Նշվում են տարբեր պատճառներ: Վարկածներից մեկը մաշվածությունն է, բայց իրատեսական չի համարվում ցնցումները հարակից տարածքի շինարարության հետ կապելը:

ԱԻՆ աշխատակիցների աշխատանքին նպաստել է նաև առևտրի տան՝ այսօր փակ լինելու հանգամանքը: Ղեկավարությունը անվտանգության նկատառումներով որոշել է այսօր չբացել դռները:

ԱԻՆ պաշտոնյան վստահեցնում է՝ երկրաշարժ չի եղել, այս պահին էլ բոլոր ցուցիչները նորմայի մեջ են, և վտանգ չկա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում