Խորեն Հովհաննիսյանը պարգևատրվեց ՀՖՖ Բարձրագույն պարգև շքանշանով

ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ, լեգենդար Խորեն Հովհաննիսյանն այսօր դարձավ 65 տարեկան: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ծննդյան կապակցությամբ և հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար լեգենդար ֆուտբոլիստին պարգևատրեց ՀՖՖ Բարձրագույն պարգև շքանշանով: 

Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նորընտիր անդամները: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն իր խոսքում կարևորեց հայկական ֆուտբոլում ներդրում ունեցած լեգենդար ֆուտբոլիստներին մեծարելու անհրաժեշտությունը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում