Մարալիկցիները պահանջում են վերականգնել ծննդատան ֆինանսավորումը

ՔՔրիստինա Մկրտչյան

Գյումրի-Երևան պետական ավտոճանապարհն է: Մարալիկի հատվածում այն այսօր փակ էր: Պատճառը որոշումն էր, որ տեղի ծննդատան տնօրենը փոխանցել էր աշխատակիցներին՝ իրենց ֆինանսավորումը դադարեցվում է, և ծննդատունն այլևս չի կարող գործել:

Բուժաշխատողների բողոքին միացել են նաև տեղի բնակիչները: Նրանք քաջատեղյակ են, որ Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորումը դադարեցվել է ՀՀ Առողջապահության նախարարի որոշմամբ: Որոշակի չափորոշիչների համաձայն՝ ֆինանսավորման շարունակման համար անհրաժեշտ է տարեկան գոնե 150 ծննդապահովում, բայց Մարալիկում այդ թիվը չի պահպանվում: Իրականում, սակայն, Մարալիկում ոչ թե ծնունդներն են քիչ, այլ տեղում բժիշկներ չկան: Դրսից էլ չեն գալիս, որովհետև վարձատրությունն է ցածր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում