Գյումրու ավտոմաքսատունն աշխատում է արտակարգ ռեժիմով

ՆՆարե Ոսկանյան

Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհն է. Շիրակ գյուղի մոտակայքից 2-ից 3 կմ ձգվող առաջին շարքը ներմուծվող մեքենաներն են: Սա նաև միջպետական ճանապարհի հատված է, որ մշտապես ծանրաբեռնված է լինում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հարևանությամբ Շիրակի գերեզմանոցն է:

Ճանապարհային ոստիկանությունն այստեղ շուրջօրյա  հերթապահություն է իրականացնում՝ մինչև Գյումրիի մաքսատուն, որը նույնպես, արդեն երրորդ օրն է, շուրջօրյա ռեժիմով է աշխատում:

Հանձնարարությունը վարչապետն է տվել, ինչից հետո ավելացվել է աշխատակազմը, և օրական արդեն մոտ 1800 մեքենա է մաքսազերծվում: Բոլորը հույս ունեն, որ աշխատանքի այսօրինակ կազմակերպման արդյունքում ծանրաբեռնվածությունը նկատելիորեն կնվազի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում