Մենաշնորհներ, թանկացումներ, չարաշահումներ. ՏՄՊՊՀ-ն ամփոփել է 2019-ը

Շաքարավազից՝ գազ ու բենզին... տարվա ընթացքում կատարած ուսումնասիրություններն է այսօր ամփոփել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

Անբարեխիղճ մրցակցության համար ամենամեծ տուգանքը՝ 32 միլիոն դրամ, հակամոնոպոլ մարմինը սահմանել է ուրիշի բրենդով օղի վաճառող ընկերության նկատմամբ: 2.5 անգամ ավելացել են գերիշխող դիրքի չարաշահումների բացահայտման դեպքերը:

Ինչ վերաբերում է շուկայի առավել զգայուն ապրանքներին՝ բենզինի գները համահունչ են միջազգայինի գներին: ՏՄՊՊՀ ղեկավարը հերքել է նաև մարդկանց կասկածները, թե գազալցակայանները վառելիքը խորանարդ մետրից կգ-ով վաճառելու անցնելուց հետո չհիմնավորված թանկացրել են այն:

Գեղամ Գևորգյանը հայտարարել է նաև, որ մեր խանութներում հիմա շաքարավազը չափից ավելի է էժանացած, 250 դրամով նվազել է նաև կարագի գինը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում