Պայթյուն Շիրակավան գյուղում

ՀՀայկարամ Նահապետյան

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12:55-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակավան գյուղում տեղի է ունեցել պայթյուն: Պարզվել է, որ 1-ին փողոցի տներից մեկի խոհանոցում 20 կգ-ոց գազի բալոնի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Տուժածներ չկան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը գազի բալոնը տնից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:29-ին, մարվել՝ 13:45-ին: Այրվել է բալոնից արտահոսած գազը:

Պայթյունից ամբողջությամբ վնասվել են երկու հարակից տների արտաքին և ներքին պատերը, պատուհաններն ու դռները:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հովացման աշխատանքներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում