ԿԳՄՍ փոխնախարարն ամփոփել է մշակութային տարին

ՀՀասմիկ Առաքելյան

Մշակույթի ոլորտում անցած տարվա ձեռքբերումներն ամփոփել է փոխնախարար Արա Խզմալյանը: 2019 թվականին արվեստի ոլորտում դրամական հատկացումներն ուղղվել են մեծ մասամբ թատերական կառույցների հիմնանորոգումներին ու տեխնիկական վերազինմանը: Այդ շարքում են Մնջախաղի, Երևանի կամերային, Սունդուկյանի անվան թատրոնները, նաև Վանաձորի, Գորիսի դրամատիկական թատրոնները: 12 մլն դրամ տրամադրվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին, որպեսզի արդիականացվեն լուսաձայնային ու բեմական մեխանիզմները, 32 միլիոն դրամ էլ հատկացրել են պարարվեստի պետական քոլեջին:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ուշադրության կենտրոնում է եղել նաև կինեմատոգրաֆիան: Ավարտվել է «Կինոյի մասին» օրենքի երկու նախագծի մշակումը: Այս տարի ֆիլմարտադրության ոլորտի ֆինանսավորման 45 տոկոսը տրամադրել են դեբյուտային նախագծերին: Ցանկանում են ստեղծել Համահայկական կինոֆորում, որը նպատակ ունի մեկ հարկի տակ համախմբել միջազգային ճանաչում ունեցող՝ ծագումով հայ կինոգործիչներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում