Մոսկվաբնակ հայ աթլետները նոր ռեկորդ են սահմանել

ՄՄարի Կոստանյան

Գինեսի բազմակի ռեկորդակիրներ մոսկվաբնակ հայ աթլետներ Մանվել Մամոյանն ու Ահարոն Վիրաբյանը գետնից հրում վարժություն կատարելով նոր ռեկորդ են սահմանել: Այս անգամ Մանվել Մամոյանը գլխիվայր հրում է կատարել 18.150 կգ հավելյալ ծանրությունով: Մարզիկը մեկ րոպեում  կարողացել է 16 հրում կատարել: Պարապմունքների ժամանակ նրան հաջողվել է կատարել մինչև 23 հրում:

Ահարոն Վիրաբյանը նույնպես ռեկորդ է սահմանել՝ մեկ րոպեում 82 անգամ գետնից հորիզոնական հրում կատարելով 18.150 կգ հավելյալ ծանրությունով:

Հայ մարզիկների նպատակն է Գինեսի ռեկորդի վկայականը ստանալ մինչև տարեվերջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում