Վարչապետի խոսքը ՊՆ 2020 բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցությանը

ԳԳոհար Սիմոնյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Պաշտպանության նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ընթացքում։

Վարչապետը նախ՝ անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայկական բանաձևին, ապա հստակ արձանագրել, որ անվտանգությունը բազմաբաղադրիչ գործոն է՝ տնտեսական,  քաղաքական, հոգեբանական և դիվանագիտական կոմպոնենտներով:

Եվ, այդուհանդերձ՝ «...Մեր արձանագրումն է, որ Հայաստանի և Արցախի անվտանգության թիվ 1 պաշտպանը Զինված ուժերն են, բանակն է, Հայո՛ց բանակն է, և Հայաստանի Հանրապետության անվտանգության թիվ 1 երաշխավորը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն են: Այս առումով կարևոր եմ համարում, որ վերջին 1.5 տարվա ընթացքքում բանակում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ՝ ի հեճուկս քաղաքական մի շարք շահարկումների»,- ասել է վարչապետ Փաշինյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում