Աշխարհը գոնե առայժմ կշարունակի մնալ բազմաբևեռ:
Գերտերությունները պայմանավորվել են ոչ թե մոլորակն ազդեցության գոտիների բաժանելու, այլ զսպումների մեխանիզմ ստեղծելու շուրջ։ Միացյալ Նահանգներ-Չինաստան-Ռուսաստան Շենժենյան պատմական գագաթնաժողովի փորձագիտական գնահատականն է:
Կարևոր է համարվում, որ երեք խոշոր պետությունները համաձայնել են գնալ միջուկային լիցքաթափման և կողմ են ամեն ինչ անել աշխարհը միջուկային պատերազմից հեռու պահելու համար:
Այդուհանդերձ, քաղաքագետների դիտարկմամբ, ոչ բոլոր կողմերի ակնկալիքներն են հավասարապես արդարացել:
Մասնավորապես նշվում է, որ Չինաստանը հաստատել է դիրքերը որպես երկրորդ գերտերություն՝ ԱՄՆ-ի կողքին, իսկ եռակողմ հարթակը օգտագործել ուկրաինական պատերազմն ու Մոսկվային հուզող այլ հարցեր քննարկելու համար, Պուտինին չի հաջողվել։
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան












