Անվտանգություն, թվային վերափոխում, ժողովրդավարություն, արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար. Կառավարությունը հաստատել է 2026–31 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը։ Մասնավորապես՝ ծրագրվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացում, «Խաղաղության խաչմերուկ», այդ թվում՝ TRIPP նախագծերի իրականացում, Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացում։ Վարչապետը կարևոր է համարել կառավարության միջոցառումների ծրագրի «Նոր Սահմանադրության ընդունում» բաժինը, երկու առաջարկ արել ընդդիմությանը, որոնցից որևէ մեկն ընդունելու դեպքում Փաշինյանը կհեռանա։ Նա մանրամասնել է երկու սցենարներն էլ, նշել՝ եթե, այնուամենայնիվ, հրաժարվեն, իրենք են հեռացնելու ընդդիմությանը։
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։












