Հայաստանը պատրաստ է օր առաջ ունենալ բաց սահմաններ, մնացածը Թուրքիայի դաշտում է. Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը շարունակվում է, Մարգարա-Ալիջան անցակետերը պատրաստ են գործարկման, թուրքական կողմը նաև սկսել է Կարս-Գյումրի երկաթգծի իր հատվածի նորոգումը՝ հայտարարել է Ռուբեն Ռուբինյանը: ԱԺ նախագահի խոսքով՝ Երևանը պատրաստ է օր առաջ ունենալ բաց սահմաններ ու դիվանագիտական հարաբերություններ, մնացածը Թուրքիայի դաշտում է:

Օրվա ճեպազրույցում Ռուբինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Ռուսաստանի հետ հարաբերություններին, Սահմանադրությանը, ընդդիմության համախմբմանը:

Հեղինակ՝ Մերի Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում