ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել Կառավարության առաջարկությամբ, ընդունել TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթը։ Հոկտեմբերին խորհրդարանն ընդունել է ԹՐԻՓՓ-ի շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, որով պայմանավորված՝ մեկնարկելու են ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները։ Իրավական գործընթացն ապահովելու համար օրենսդիրներն ընդունել են մի շարք օրենքներում փոփոխությունների փաթեթը։
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։













