Առաջարկվում է մի խումբ օրենքներից հանել ոչ արդիական կարգավորումներն ու ձևակերպումները

Առաջարկվում է մի խումբ օրենքներից հանել ոչ արդիական կարգավորումներն ու ձևակերպումները

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 12-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։

Այն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։ Փոխնախարարը հայտնել է, որ առաջարկվող փոփոխությունները տեխնիկական բնույթի են։ Առաջարկվում է նշված օրենքներից հանել ոչ արդիական կարգավորումներն ու ձևակերպումները։ Մասնավորապես, օրենքի մի քանի հոդվածներից առաջարկվում է հանել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» բառերը՝ դրանք փոխարինելով «պաշտոնական հրապարակում» ընդհանուր ձևակերպմամբ։

Փաթեթով առաջարկվող փոփոխությունների արդյունքում կխմբագրվեն խնդրահարույց, ոչ արդիական կարգավորումները, օրենսդրական ակտերում ամրագրված դրույթներն ամբողջապես կհամապատասխանեցվեն միմյանց, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին։

Հանձնաժողովի անդամ Նոնա Հովհաննիսյանը դրական է գնահատել առաջարկվող փոփոխությունները, գործընկերներին հորդորել կողմ քվեարկել։

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում