Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը տարածաշրջանային համագործակցության զարգացման դրական ազդակ է․ արձանագրել են Հայաստանի և Թուրքիայի առաջնորդները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անթալիայում մասնակցել է COP31-ի շրջանակներում անցկացված առաջնորդների գագաթնաժողովին։ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ ևս։ Իրանի նախագահի հետ հանդիպմանը կարևորվել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստում օրերս ձեռք բերված պայմանավորվածությունները։
Մանրամասները՝ ռեպորտաժում։













