Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Նոյեմբերի 2-9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4545 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 143 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 133 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 96 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 40, չամրակապված վարելու՝ 2064, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 61, վարելու ընթացքում ծխելու՝ 379, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 160, հետիոտնի՝ չսահմանված վայրով անցնելու՝ 48 և 1269 այլ իրավախախտում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

23 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 99-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Արտաքին լուսային սարքերի անսարքության 43 և մգեցված դիմապակիով կամ կողային ապակիներով վարելու 42 խախտում է արձանագրվել։ Բացի այդ, տարբեր հիմքերով Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 90 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14219 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 180 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 218 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 320 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 74, չամրակապված վարելու՝ 3139, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 433, վարելու ընթացքում ծխելու՝ 742, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 726, հետիոտնի՝ չսահմանված վայրով անցնելու՝ 132, արագության գերազանցման՝ 2040 և 4934 այլ իրավախախտում։

162 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 852-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Արտաքին լուսային սարքերի անսարքության 371 և մգեցված դիմապակիով կամ կողային ապակիներով վարելու 198 խախտում է արձանագրվել։ Բացի դրանից, տարբեր հիմքերով Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 35 անձ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում