«Բաց սահմաններով խաղաղ երկիր. ֆունդամենտալ հարցերը պետք է լուծվեն այստեղից։ Ամենամեծ խնդիրը, որը պետք է լուծեմ երիտասարդության համար, խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է»,– հայտարարել է վարչապետը՝ Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկմանը։ Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ խնդրի լուծումն իրատեսական է, բայց բավականին բարդ։ Այս ճանապարհին անհրաժեշտ է ունենալ մի ճանապարհային քարտեզ, քաղաքական խոսույթ և գաղափարաբանություն, որը համոզիչ կթվա հանրությանը։ Պետության ղեկավարը պատասխանել է նաև լսարանի սուր հարցերին։
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան










