Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հետ՝ պատերազմի դադարեցման պայմանները քննարկելու համար: Ստամբուլում CNN Turk-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Աբու Դաբիում տեխնիկական խմբերը եռակողմ հանդիպում կունենան, կքննարկեն էներգետիկ հրադադարը, ծովում հրադադարը և ռազմագերիների փոխանակումը:
Զելենսկին նաև նշել է, որ պարտադիր է համարում առաջնորդների հանդիպումը, քանի որ որոշ հարցեր պետք է քննարկվեն ղեկավարների մակարդակով, այդ թվում՝ լիարժեք և անվերապահ հրադադարը և դրա վերահսկողությունը, անվտանգության երաշխիքները, Ուկրաինայի վերականգնումը և տարածքային հարցերը:
Միևնույն ժամանակ, հայտնի է դարձել արտակարգ ծանուցումների ուկրաինական պաշտոնական հավելվածի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայության հավելվածի վրա կիբեռհարձակումների մասին: Ուկրաինացիները ստացել են միջուկային ահազանգի մասին կեղծ ծանուցումներ: Բնակչությանը միջուկային հարվածի սպառնալիքի մասին կեղծ տեղեկատվություն է ուղարկվել նաև Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայության հավելվածի միջոցով:
Ավելի ուշ երկու կողմն էլ հայտնել է հավելվածների աշխատանքի վերականգնման մասին: Զուգահեռ փոխադարձ հարվածները շարունակվել են: Երկու կողմն էլ հայտնել է ավերածությունների մասին:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում:













