ԵԱՏՄ-ին ՀՀ անդամության կասեցումը կլինի ոչ իրավաչափ. փորձագետներ

Այս պահին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամության կասեցումը կլինի ոչ իրավաչափ, հայտարարում են փորձագետները և իրավական փաստարկներ ներկայացնում:

Կառույցի կանոնադրությամբ նախատեսված է, թե ինչ ճանապարհով կարող է անդամ պետությունը հեռանալ, բայց չկա դրույթ, որով կարող են մյուս պետությունները որևէ այլ երկրի հեռացնել:

Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները հղում են անում Վիեննայի 1969 թվականի կոնվենցիային, որը ենթադրվում է՝ կարող է գերակա համարվել ցանկացած միջազգային պայմանագրի նկատմամբ, սակայն, եթե նույնիսկ այդպես է, Հայաստանի վերաբերյալ զեկույցի հեղինակների մատնանշած հիմնավորումը, ըստ իրավաբանի, չի կարելի համարել կանոնադրության էական խախտում:

Եվ երկրորդ՝ նույն Վիեննայի կոնվենցիան ամրագրում է, որ կառույցի կանոնները նույնպես պետք է հաշվի առնվի որոշում կայացնելիս:

Մասնագետների գնահատմամբ՝ զեկույցի շարժառիթը քաղաքական է: Պարզապես Մոսկվան Հայաստանը դարձյալ իր ազդեցության տիրույթ վերադարձնելու ապարդյուն փորձեր է անում:

Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում