Արծվիկ Մինասյանի դաշնակցական անցյալն ու նոր պաշտոնը. ԱԺ-ում ՄՍՇՊ հանձնաժողովի անդամներ են ընտրվել

Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամներին: Կառավարող խմբակցության թեկնածու Շուշան Սարգսյանը, որպես ոլորտում 5 տարի աշխատած պաշտոնյա, ներկայացրել է վերջին տարիների ընթացքում տարբեր ոլորտներում շուկաների բազմազանեցման ցուցանիշները: Ըստ նրա, եթե նախկինում բենզինի շուկայում 6 տնտեսվարող էր, հիմա 14 է: Բացի այդ, բենզինի ներկրումը նախկինում մեկ երկրից էր, հիմա մեծացել է աշխարհագրությունը: Մյուս թեկնածուին՝ Արծվիկ Մինասյանին պատգամավորները հիշեցրել են նրա եղբոր քրգործի մասին, նաև հարցրել, թե ինչպես է արդարությունը պահելու, երբ առնչվի իր ներկայիս քաղաքական թիմի ներկայացուցիչների բիզնեսների ապօրինի գույքի գործերին:

Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում