«Օպերա ակումբը» վարձակալից վերադարձվել է պետությանը: Նորոգվող համերգասրահի բացումը սպասվում է մի քանի օրից:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի խոսքով՝ այստեղ կանցկացվեն համերգներ, մոնոօպերաներ, մանուկների համար ներկայացումներ:
Փոքր համերգասրահում նոյեմբերի 1-ին սպասվում է Հայաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան













