Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Ուսանողական ցույցեր Հունաստանում և Ալբանիայում

Ֆրանսիայում, Իսպանիայում և Բելգիայում արդեն 2 շաբաթից ավել շարունակվող ուսանողական ցույցերի ֆոնին բողոքի ակցիաներ են սկսել նաև հունական համալսարանների ուսանողները: Աթենքում ցուցարարները վրաններ են տեղադրել Խորհրդարանի շենքի դիմաց: Նրանք բողոքում են բնակարանային և կրթական վճարների բարձրացման, դասագրքերի ու ուսումնական պարագաների արժեքների, նաև էներգակիրների գնի աճի դեմ։ Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ ուսանողների շրջանում վարձով բնակարանների պահանջարկն այնքան է մեծացել, որ շուկայում առաջարկի պակաս և գների բարձրացում է նկատվում:

Ուսանողական միությունների տվյալով՝ այն ուսանողները, որոնք ի վիճակի չեն հոգալ վարձակալության և կրթության հետ կապված ծախսերը, ստիպված են հրաժարվել համալսարաններ ընդունվելուց կամ ընդհատել ուսումը։

Բողոքի ակցիաներ են նաև Ալբանիայում: Տիրանայում ուսանողները աղյուսներ են նետել կրթության նախարարության շենքի ուղղությամբ, ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել: Կան ձերբակալվածներ:

Ցույցերի կազմակերպիչները հայտարարել են, որ բողոքում են համալսարաններում պայմանների, բարձր վարձավճարների, աշխատաշուկայի ծանրաբեռնվածության դեմ։

Ալբանիայի փոխվարչապետ Ալբանա Կոչիուն հայտարարել է, որ բռնությունը լուծում չէ: «Քարեր նետելը, հանրային գույքի անիմաստ ոչնչացումը այն եղանակը չեն, որով երիտասարդները պետք է արտահայտեն իրենց դիրքորոշումը»,- նշել է պաշտոնյան։

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում