Հայաստանի շուրջ փոխվող հաղորդակցային քարտեզի ֆոնին Մոսկվան նոր առաջարկով է հանդես գալիս։
«Պուտինի ուղի» անվանումն ստացած նախագիծը իրականում խորհրդային շրջանի երկաթուղային կապի վերականգնման փորձ է՝ Ռուսաստանը Աբխազիայի և Վրաստանի միջոցով Հայաստանին կապելու համար։
Այս ուղին վերագործարկելու 2 տասնամյակ տևած փորձերը ձախողվել են։
Ամենևին էլ պատահական չէ, որ Մոսկվան հիմա էլ նոր բրենդավորմամբ է փորձում վերադառնալ գործընթացների կենտրոն՝ ցույց տալու, որ չի պատրաստվում դուրս մնալ տարածաշրջանային նախագծերից։
Մասնագետների խոսքով՝ Ռուսաստանը նաև ցույց է տալիս, որ հայկական երկաթուղիների կառավարման հարցում անզիջում է մնալու։ Այս ֆոնին Հայաստանի խնդիրն է արագորեն գործարկել «Թրամփի ուղին» ու վերջնականապես լուծել երկաթուղիների ռուսական կոնցեսիայի հարցը, այլապես քաղաքական նոր շահերը կարող են խցանել «Խաղաղության խաչմերուկը»։
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան












