Երևանում մինչև այս տարվա վերջ կանցկացվի մոտ 50 կմ ոռոգման ներքին ցանց, և կկառուցվի մայր ջրագիծ: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը սա ռեկորդային ցուցանիշ է համարում: Երևանի ոռոգման ջրի խնդիրները տարիներ շարունակ անտեսվել են: Քաղաքային իշխանության խոսքով՝ հասել են մի կետի, երբ մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման ու ավելացման համար արդեն չի բավարարում Երևան մտնող ջուրը: Խնդիր է դրվել մեծացնել ջրի ծավալը:
Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում։













