ՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապօրինի դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է առանց ընդերքօգտագործման թույլտվության հանքարդյունահանման դեպք։

Վարչության 5-րդ բաժին ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ ՀՀ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի անդեզիտների հանքավայրի հարակից տարածքում իրականացվում է օգտակար հանածոների ապօրինի արդյունահանում։

Տեղեկություններն իրացնելու նպատակով հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում տեղեկությունները հաստատվել են. մասնավորապես, պարզվել է, որ ճանապարհաշինության բնագավառում գործունեություն իրականացնող ընկերությունը տվյալ տարածքում իրականացնում է անդեզիտանման լեռնային զանգվածի արդյունահանում, և այդ լեռնային զանգվածը տեղափոխվում ու տեղադրվում է Շիրակի մարզի տարածքում կառուցվող ճանապարհահատվածի ենթաասֆալտային շերտում։

Պարզվել է նաև, որ հիշյալ ընկերությունը ՀՀ տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման համար ընդերքօգտագործման թույլտվություն չունի և երբևէ չի էլ ունեցել։ Հանքարդյունահանման ծավալները պարզելու նպատակով միջոցառումների շրջանակում գրություն է ուղարկվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ 2025 թ. հուլիսից մինչև 2026 թ. հուլիս ընկած ժամանակահատվածում Ախուրյան համայնքի Կառնուտ վարչական տարածքում գտնվող 10 363 քառ. մետր մակերեսով տարածքից տեղահանվել է 34 691 խոր. մետր ծավալով անդեզիտանման լեռնային զանգված։

Հաշվի առնելով ձեռք բերված փաստական տվյալները և հանգամանքները՝ առանց թույլտվության ընդերքի բնական պաշարներն օգտագործելու փաստով հարուցվել է վարչական վարույթ։ Միաժամանակ, առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել նաև ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթը։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարները շահագործելուց։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում