Մյուս շաբաթ «Ռուսական երկաթուղիներ»-ի նախագահը կժամանի Հայաստան, քննարկում կունենանք. Փաշինյան

Երկաթուղու հետ կապված՝ մենք նախորդ նիստին ԵԱՏՄ-ի շրջանակում պայմանավորվածություն ունեցանք. այդ պայմանավորվածության արդյունքում մյուս շաբաթ «Ռուսական երկաթուղիներ»-ի նախագահը կժամանի Հայաստան, մենք աշխատանքային քննարկում կունենանք և նաև որոշ հետևություններ կանենք այդ աշխատանքային քննարկման արդյունքներով։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությանը, թե Երասխի ու Գյումրիից Կարս հատվածը վերականգնելու՝ Երևանին արված առաջարկն ուժի մեջ է, և պատասխանելով հարցին, թե արդյոք դիտարկվում է ռուսական հնարավոր ներգրավվածությունն այդ հարցում։

«Հանդիպում է լինելու, հանդիպումից հետո, թե ինչ կլինի՝ չեմ կարող կանխատեսել»,- նշեց վարչապետը։

«Ես գիտեմ, որ Ախուրիկի և Երասխի հատվածների վերականգնման հարցով նաև ղազախական ընկերություն է հետաքրքրություն ցուցաբերել։ Տարբեր հարցեր կան, կքննարկենք»,- ասաց նա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում