Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վերափոխման փուլում են, և Մոսկվան փորձում է դանդաղեցնել այդ զարգացումը, նշում են փորձագետները: Վերլուծաբանները նշում են, որ ռուսական ռազմաբազայի վերաբերյալ Մոսկվայի հայտարարությունները արված են ժամանակին Ղարաբաղի մասին հնչեցված պնդումների ոգով: Ինչպես Կրեմլի ղեկավարը մի քանի անգամ հայտարարել էր, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, ապա հետո փորձեց տարածքն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատասխանատվությունը բարդել Երևանի վրա, հիմա էլ փորձում են Գյումրու ռազմաբազայի ապագայի պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա: Ինչ վերաբերում է Հայաստանի ուկրաինացման մասին Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, ապա, մասնագետների գնահատմամբ, դա ուղղակի սպառնալիք է:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում:













