Մենք ամեն ինչ անում ենք, բայց քաղաքացին էլ պիտի վերանայի գրաֆիկը. փոխքաղաքապետը՝ խցանումների մասին

Վերջին երկու տարում մայրաքաղաքում հաշվառված մեքենաների թիվն աճել է մոտ 31 հազարով: Երևանի քաղաքապետարանում խցանումները մեղմելու համար նոր տարբերակներ են մտածում, որոնցից են որոշ կենտրոնական փողոցներում մեքենաների կանգառի արգելումը, հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ավելացումը կամ որոշ փողոցների երթևեկությունը միակողմանի դարձնելը:

Նախատեսվում է Երևանի մուտքերի, նաև այլ հատվածներում կառուցել վերգետնյա կայանատեղիներ, ստեղծել թվային ենթակառուցվածքներ: Քաղաքապետարանը քննարկում է նաև Երևան մտնող մեքենաների համար կայանատեղի ստեղծելու հնարավորությունը:

Հեղինակ՝ Մայա Խաչատրյան

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©