Թռանք Նյու Յորք. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Թռանք Նյու Յորք: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեսանյութին կից գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ը աշխատանքային այցով կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ գործընկերների հետ:










