Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից

Սուբվենցիոն ծրագրերի իրականացումը և որակը այսուհետև հստակ երաշխավորված կլինեն:

Անհրաժեշտ կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից: Ըստ այդմ՝ միջգերատեսչական հանձնաժողովը կարող է բացասական եզրակացություն տալ այն համայնքների սուբվենցիոն փաթեթներին, որոնցում տասը տոկոս են կազմում՝ նախորդ 2 տարում հաստատված, բայց չմեկնարկած սուբվենցիոն ծրագրերը։

Փոփոխությունների անհրաժեշտություն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նկատել են մարզային այցերի՝ բնակիչների, շինարարների հետ զրույցների ընթացքում:

Հեղինակ՝ Էմմա Վարդանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում