Tour of Armenia-ի հաղթողի կոչմանն արժանացած Սիմոնե Ռականին մրցանակը հանձնել է վարչապետը

ԿԿարմեն Ղուկասյան

Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Tour of Armenia միջազգային հեծանվավազքի մրցաշարը:

10 երկրի 16 թիմի ավելի քան 90 հեծանվորդ 4 օր շարունակ Հայաստանի ճանապարհներին պայքարում էր գլխավոր մրցանակի համար:

Գավառից Մեծ Մասրիկ, Կիրանցից Ստեփանավան, Մարտունիից Դիլիջան: Մրցաշարի եզրափակիչ փուլն անցկացվել է Երևանում, որին հաջորդել է պարգևատրման արարողությունը:

Ելույթ ունենալով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ այս մրցաշարը Հայաստանում և տարածաշրջանում հաստատված խաղաղության ևս մեկ պերճախոս վկայություն է:

Հեղինակ՝ Աննա Զախարյան 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում