Ղրղզստանը և Չինաստանը 32 փաստաթուղթ են ստորագրել

ԴԴավիթ Մուրադյան

Բիշքեկում մեկնարկող ՇՀԿ գագաթնաժողովին ընդառաջ՝ կայացել է Ղրղզստանի և Չինաստանի նախագահներ Սադիր Ժապարովի և Սի Ծինփինի հանդիպումը: Ժապարովը նշել է, որ երկրների միջև համագործակցությունը թևակոխել է իր զարգացման նոր «ոսկե շրջանը»: Սի Ծինփինն էլ ընդգծել է, որ Բիշքեկի ու Պեկինի փոխգործակցությունը ծանրակշիռ ներդրում է ամբողջ տարածաշրջանի խաղաղության և կայունության ապահովման գործում:

Կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնումը անվտանգության, առևտրի, ներդրումների, էներգետիկայի, արդյունաբերության, օգտակար հանածոների արդյունահանման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Հատուկ շեշտադրում է կատարվել Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղու կառուցման ընթացքի և «Բեդել» անցակետի հետագա զարգացման վրա:

Բանակցություններից հետո պետությունների ղեկավարները ստորագրել են հավերժ բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրը, ինչպես նաև նոր դարաշրջանում համապարփակ ռազմավարական գործընկերության բարձրորակ զարգացման մասին համատեղ հռչակագիրը։ Ստորագրվել է ընդհանուր առմամբ 32 երկկողմ փաստաթուղթ։

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում