Երևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդ

ԼԼուսինե Մուրադյան

ՆԳՆ-ից հայտնում են, որ հուլիսի 20-27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5058 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 235 ավտոմեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել են ոչ սթափ 163 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 135 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 43, չամրակապված վարելու՝ 1044, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 29, վարելու ընթացքում ծխելու՝ 581, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 308, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 10 և 1768 այլ իրավախախտում։ 18 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 85-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 96-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 72-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 42 անձ։ 

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16187 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 217 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել են ոչ սթափ 318 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 426 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 68, չամրակապված վարելու՝ 4786, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 325, վարելու ընթացքում ծխելու՝ 611, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 724, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 58, արագության գերազանցման՝ 2752 և 4954 այլ իրավախախտում։ 57 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 475-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 584-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 146-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 18 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 54 անձ։

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում