Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն

ԼԼուսինե Մուրադյան

Վարդավառի տոնակատարություններն ամբողջ հանրապետությունում անցել են անվտանգ, կազմակերպված և առանց լուրջ միջադեպերի: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Ամառվա ամենասպասված իրադարձություններից Քրիստոսի պայծառակերպության տոնը՝ Վարդավառը, այս տարի ևս համախմբել էր հազարավոր մարդկանց՝ ամբողջ երկրում ստեղծելով տոնական եռուզեռ և բարձր տրամադրություն։

Շատ քաղաքացիներ, զբոսաշրջիկներ ու հովեկներ օրը նախընտրել էին անցկացնել քաղաքից դուրս՝ ուղևորվելով Հայաստանի զբոսաշրջային կենտրոններ և հանգստավայրեր։

ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում Վարդավառի տոնական միջոցառումների անվտանգ և անխոչընդոտ անցկացումն ապահովելու նպատակով հուլիսի 12-ին՝ վաղ առավոտից իրականացրել են ուժեղացված ծառայություն։

Ոստիկաններն ու փրկարարները շրջել են լողափերին և հարակից տարածքներում և իրականացրել հսկողություն՝ քաղաքացիներին շարունակաբար իրազեկելով նաև անվտանգության կանոնների պահպանման կարևորության մասին։

Միաժամանակ, Պարեկային ծառայության կարգախմբերը ուժեղացված ծառայություն են իրականացրել հանրապետության ճանապարհներին՝ կարգավորելով տրանսպորտային հոսքերը և ձեռնարկելով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ՝ հնարավոր դեպք-պատահարները բացառելու նպատակով։

Հանրապետության հրապարակը տարվա ամենաջրառատ իրադարձության՝ Վարդավառի գլխավոր տոնակատարության կենտրոններից մեկն էր։ Բազմամարդ միջոցառման ողջ ընթացքում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ստորաբաժանումները մայրաքաղաքում ևս ապահովել են հասարակական կարգը, քաղաքացիների անվտանգությունն ու տոնակատարության անխափան ընթացքը։

Վարդավառի տոնակատարություններն ամբողջ հանրապետությունում անցան անվտանգ, կազմակերպված և առանց լուրջ միջադեպերի՝ ևս մեկ անգամ փաստելով ՆԳՆ ենթակա ծառայությունների՝ անվտանգության ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքի արդյունավետության մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում