Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Ալեն Սիմոնյանը մինչ այս պահը առաջին ԱԺ նախագահն է, որը պաշտոնավարել է իր գործունեության ամբողջական ժամկետով. Կոնջորյան

ԿԿարմեն Ղուկասյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից իր ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նկատեց՝ ակնհայտ է, որ իր ելույթը լինելու է վերջինը այս գումարման խորհրդարանում, ու պատահել է այնպես, որ Ազգային ժողովի 8-րդ գումարման իր առաջին ելույթը և իր վերջին ելույթը նույն թեմայի մասին են:

«Իմ առաջին ելույթով ես այս ամբիոնից ներկայացրել եմ Ազգային ժողովի նախագահի մեր թեկնածու Ալեն Սիմոնյանին, և իմ վերջին ելույթով այս ամբիոնից ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ևս մեկ անգամ ԱԺ նախագահ պարոն Սիմոնյանին իր կատարած շատ կարևոր և վճռական աշխատանքի համար և ես ուզում եմ նաև արձանագրել, որ մեր թեկնածուն և մեր առաջադրած թեկնածությունն իսկապես հաջողված են և հաջողված էին նաև այն փաստի բերումով, որ պարոն Սիմոնյանը մինչ այս պահը առաջին ԱԺ նախագահն է, որը պաշտոնավարել է իր գործունեության ամբողջական ժամկետով: Ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել և շնորհակալություն հայտնել պարոն Սիմոնյանին այդ աշխատանքի կապակցությամբ»,- ասաց Կոնջորյանը՝ հիշեցնելով, թե ինչ դժվարին ճանապարհի միջով են անցել:

Նրա խոսքով՝ ԱԺ ութերորդ գումարումը ձևավորվեց հետպատերազմյան շրջանում՝ արտահերթ ընտրությունների արդյունքում, որին հաջորդել են տուրբուլենտ ժամանակներ՝ 2022-ի սեպտեմբերյան իրադարձությունները, որոնք պարբերաբար զուգորդվել են ներքաղաքական տարատեսակ վայրիվերումներով, 2023-ի սեպտեմբերյան իրադարձությունները, սահմանազատման գործընթացը, տարբեր տեսակի «փրկության շարժումներ»:

«Այս գործում Ազգային ժողովի և ԱԺ նախագահի դերակատարումը անուրանալի է»,- հայտարարեց խմբակցության ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով ՔՊ խմբակցությանը:

«Խմբակցությունը ևս իր արժանի տեղում պահել է ՀՀ-ի գլխավոր միջնաբերդը և պաշտպանել է ՀՀ ինքնիշխանությունը և պետականությունը: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ և սիրում եմ բոլորիդ, սիրելի ընկերներ»,- ասաց Կոնջորյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում