Օրը՝ 60 վայրկյանում | 27.06.2026

ՄՄարո Թարվերդյան

Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:

84 տարեկանում մահացել է հայ էստրադային արվեստի նշանավոր ներկայացուցիչ, ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը:

Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի:

Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վոլգոգրադում գործարանի և այլ թիրախների:

Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել:

Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել մարտերը դադարեցնելու շուրջ:

Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց:

Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի թիրախավորման:

Իրանը թիրախավորել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտները:

Թրամփը սպառնացել է 100 տոկոս մաքսատուրք սահմանել եվրոպական որոշ երկրների ապրանքների համար:

Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը մոտենում է  1000-ին, ավելի քան 3300 մարդ վիրավոր է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում