Լավրովը և Ֆիդանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ԴԴիանա Գասպարյան

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է անել հնարավորը՝ նպաստելու ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանը: Նա նշել է, որ խոսքը ինչպես միջնորդի դեր ստանձնելու, այնպես էլ բանակցությունների համար հարթակ տրամադրելու մասին է: Սերգեյ Լավրովը բորձր է գնահատել Թուրքիայի անկեղծ հետաքրքրությունը՝ հասնելու Ուկրաինայում արդար, կայուն և երկարաժամկետ կարգավորման:

Դիվանագետները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, զարգացումները Սևծովյան տարածաշրջանում: Անդրադարձ է եղել Կովկասին և Ասիային: Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը և Թուրքիան համաձայնել են սերտորեն գործակցել Մերձավոր Արևելքում, Կովկասում և այլ տարածաշրջաններում:

Ֆիդանը տեղեկացրել է, որ քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Սա շատ կարևոր բաղադրիչ է տարածաշրջանում խաղաղության համար»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում