Կոմիտասի հուշարձանը՝ Պոլսո հայոց պատրիարքարանի բակում

ՄՄերի Եգորյան

Պոլսո հայոց պատրիարքարանի բակում տեղադրվել է հայ մեծանուն երաժիշտ, մանկավարժ և խմբավար Կոմիտասի հուշարձանը: Բացման արարողությանը ներկա էին պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, քանդակի հեղինակը՝ քանդակագործ Էռոլ Սարաֆյանը, հայ համայնքի և կրոնական դասի ներկայացուցիչներ։

Արձանի բացման արարողությունն ուղեկցվել է օպերային երգիչ Արթուր Բաղդասարյանի կատարումներով, Ստամբուլի հայկական Կենտրոնական վարժարանի սաների պարային և բեմական ներկայացումներով։ Քանդակագործ Էռոլ Սարաֆյանը հուշարձանի բացմանը խոսել է Կոմիտասի դերի և  կատարած աշխատանքի մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում