Բացվել է Շենգավիթի անձնագրային բաժանմունքի վերանորոգված շենքը

ՎՎարդան Հովսեփյան

Նոյեմբերի 22-ին հանդիսավորությամբ բացվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վերանորոգված՝ Շենգավիթի անձնագրային բաժանմունքը։ Ներկա էին Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, Շենգավիթ վարչական շրջանի, անձնագրային և վիզաների վարչության ղեկավարներ։

Հյուրերը շրջել են նորաբաց բաժանմունքում, ծանոթացել քաղաքացիներին մատուցվող ծառայություններին, դրանց իրականացման ժամկետներին և այլ մանրամասներին։
Բացման արարողությունից հետո անձնագրային բաժանմունքի աշխատակիցները դիմավորել են առաջին այցելուներին, և սկսվել է առաջին աշխատանքային օրը։
Շենգավիթի անձնագրային բաժանմունքում ստեղծված են բոլոր հարմարությունները՝ քաղաքացիներին բարձրորակ, առանց հերթերի ու հապաղումների ծառայություն մատուցելու համար։

Շենգավիթի անձնագրային բաժանմունքը տարիներ շարունակ ծառայություն էր մատուցում անմխիթար պայմաններում. այս ամենն արդեն անցյալում է։ Հիմնանորոգված, անհրաժեշտ բոլոր պայմաններով ու տեխնիկայով հագեցած Շենգավիթի անձնագրային բաժանմունքը պատրաստ է ընդունել և պատշաճ ծառայություն մատցուցել քաղաքացիներին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում