Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Աննա Վարդապետյանը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է դատախազին ներկայացվող պահանջներին

ԷԷմմա Վարդանյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 13-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի շուրջ 4 տասնյակ ուսանողների: Այս մասին հայտնում են դատախազությունից։

Աննա Վարդապետյանը ուսանողների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք վերաբերել են Դատախազության սահմանադրական լիազորություններին, դատախազի պաշտոնին ներկայացվող պահանջներին, մասնավորապես՝ պրոֆեսիոնալիզմին, բարեվարքությանը, զսպվածությանը, էթիկային, սրտացավությանը, ինչպես նաև պատասխանել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին ու դրանց արդյունքներին վերաբերող հարցերին:

«Դատախազը, բացի մասնագիտական բարձր հատկանիշներից, պետք է ունենա մի կարևոր հմտություն՝ «ո՛չ» ասելու կարողություն: Շատ հաճախ արդարության հետ կապված մեր կոնֆլիկտը «ո՛չ» ասելու կարողության բացակայությամբ է պայմանավորված: Մեր նման փոքր հասարակություններում շատ հաճախ մենք ամաչում ենք ասել «ո՛չ, հնարավոր չէ դրսևորել անարդար կամ խտրական վերաբերմունք»: Բավական է մի դեպքով խախտես այդ կշեռքի նժարը, այլևս չես կարողանա վերականգնել դրա հավասարակշռությունը», - ընդգծել է Աննա Վարդապետյանն ու պատասխանել ուսանողների այլ հարցերին:

Գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողները շրջել են Դատախազության շենքում, այցելել են Դատախազության թանգարան, ինչպես նաև Գլխավոր դատախազության վարչական շենքում գործող ԵՊՀ իրավաբանական լաբորատորիա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում