Մայիս 5-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

Հայաստան-Եւրամիութիւն առաջին գագաթնաժողովը կայացաւ. Հռչակագիր մը ընդունուեցաւ և փաստաթուղթեր ստորագրուեցան:

Եւրամիութիւնը ամենաբարձր մակարդակով տնտեսվարողներուն կը հրաւիրէ ներդրումներ ընելու Հայաստանի մէջ. Փաշինեան:

Հայաստան և Ֆրանսա ռազմավարական գործընկերութեան հռչակագիր մը ստորագրեցին:

Կը փափաքիմ, որ հարևանները նոյն խիզախութիւնը դրսևորեն, ինչպէս դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղութեան ճանապարհին. Մաքրոն՝ Փաշինեանին:

Հայաստան և Եւրամիութիւն աւելի մօտ են, քան երբևէ եղած են. Ֆոն տեր Լայէն:

Հայաստանը Հարաւային Կովկասի հետ մեր յարաբերութիւններուն մէջ անկիւնաքարային դեր ունի. Քոշթա:

Եւրամիութիւնը ունի գործիքներ Հայաստանի և Ատրպէյճանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. Քալաս:

Իրան երկրի երեսէն կը ջնջուի, եթէ Հորմուզի նեղուցին մէջ ամերիկեան նաւերուն վրայ յարձակի. Թրամփ:

Արաքչի Ամերիկային և Արաբական միացեալ Էմիրութիւններուն կոչ ըրած է զգուշանալ «ճահիճի մէջ իյնալէն»:

Անի Զէյթունցեան

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©